Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս նախագծով դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում, սա աբսուրդ բան է, վերցրեք, հետ տարեք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ աչտահերթ նիստում, որը քննարկում էր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող՝ առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
Նախագծի ներկայացման նպատակը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ԱԺ աշխատանքները չպարալիզացնելն է՝ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Առիթը կորոնավիրուսն է եղել, բայց նաև արդարացի չէ, երբ պատգամավորը առողջական այլ խնդիրներ է ունենում և մնալով տանը կամ բուժհաստատություններում՝ զրկվում է իր լիազորություններն իրականացնելուց՝ հակադարձեց օրինագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը՝ շտկելով, որ այդ պատճառով էլ լուծումն ընդհանուր է տրված:
ԱԺ նախագահի համոզմամբ՝ այս պահին պետք չէ ընդհանրական մոտեցում ցուցաբերել, քանի որ այն հղի է տարբեր հնարավոր հետևանքներով, պետք է կենտրոնանալ բացառապես կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության խնդրի վրա:
Հովակիմյանն ասաց, որ եթե լինի ավելի լավ տարբերակ, հեղինակները կողմ կլինեն:
Նախորդ գումարման խորհրդարանում, երբ այս նոր կանոնակարգը ընդունվել է, ընդդիմությունը դեմ է եղել ծրարով քվեարկելուն՝ հիշեցրեց Էդմոն Մարուքյանը, և փաստարկներն եղել են, որ դա հանրապետականներն անում են, որ չգան գործի, ծրարներ ուղարկեն, նիստերը վարեն։
Հեղափոխությունից հետո եկած նոր իշխանությունը, Մարուքյանի խոսքով, այն դարձնում է լեգիտիմ գործիք:
«Հիմա քիչ չի դա լեգիտիմ է դարձել, հիմա եկել ասում եք, քանի որ դա նորմալ է, եկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված մի հատ էլ ծրար ուղարկի: Ժողովուրդ, կարո՞ղ է մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և այս դահլիճում կարող է մեկ ժամից օրինակ երկրի ղեկավար փոխվի, այդ ո՞նց եք պատկերացնում, պատգամավորներին չտեսնեք, տանը ի՞նչ իմանանք զենք են դրել գլխին, ինչ է ստորագրել»,- ասաց նա:
Մարուքյանը հավելեց, որ իշխանափոխությունը եղել է, կանոնակարգը չեն փոխել քիչ չի, մի հատ էլ ավելի վատթարացնում են։
«Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռո՞ւմբ եք դնում, դա ի՞նչ մեթոդ է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․