կարևոր
3289 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 13:14
Հասարակություն

Մի քանի խնդիրներ կան, որ Ձեր բերած նախագծով կարգավորված չեն․ Թ․ Ավետիսյանը՝ կառավարության ներկայացուցչին

ԱԺ-ը քննարկում է կառավարության հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

Նախագծով սահմանվում է հետևյալը՝

«1 ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել եւ մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի եւ դասի բաժնետոմսեր:

2. ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը` պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերությանը հանձնում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով տեղի է ունենում միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահին, սակայն դրա հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:

3. ՍԵՅՖ պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է 60-օրյա ժամկետում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը թողարկել եւ ներդրողի օգտին տեղաբաշխել:

4. ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:

5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպությունների կողմից ներդրումներ ներգրավելու կամ ներդրումներ կատարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

6. ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաեւ պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, ինչի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում եւ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում տեղի չի ունենում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաեւ սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամաբ տոկոսներ:

7. ՍԵՅՖ պայմանագիրը հանդիսանում է արժեթուղթ:»

Հարցն ուղղելով հիմնական զեկուցողին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ մի քանի խնդիրներ կան, որ  բերված նախագծով կարգավորված չեն։

Մանրամասն՝ տեսանյութում։