կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-07 11:52
Քաղաքական

Կարգի հրավիրեք Ձեր թերուս և իմաստակ գործընկերներին. Գ. Ղուկասյանը՝ «Իմ քայլին»

Կարգի հրավիրեք Ձեր թերուս և իմաստակ գործընկերներին. Գ. Ղուկասյանը՝ «Իմ քայլին»

Գևորգ Ղուկասյանը գրում է.

«Սրանք ոչ միայն ապիկար են, այլ նաև կիրակի առավոտը հարամ անողներ։

Արթուր Հովհաննիսյան անունով իշխանական պատգամավորը, որի մասին առաջին անգամ լսել եմ րոպեներ առաջ, իրեն թույլ է տվել անվայելուչ հայտարարություններ անել Դաշնակցության հասցեին, ընդհուպ մինչև անվանել «ինչ որ կուսակցություն»։

Ես իհարկե չեմ պատրաստվում անդրադառնալ քաղաքական կենսագրությունից զուրկ այդ անձին և նրա զազրախոսություններին։

Մի բան միայն կասեմ՝ խորհրդարանում կան մի քանի պատգամավորներ, ովքեր նախընթաց մեկուկես տարվա ընթացքում կարգավիճակի բերումով տեսել ու զգացել են Դաշնակցության ուժի, իրական ազդեցության և հնարավորությունների մի մասը։ Նրանք որոշ մանրամասներ գիտեն, թե ինչպես է Դաշնակցությունն աշխատում հանուն մեր պետության, հանուն Արցախի․․․

Կոչ եմ անում նրանց՝ կարգի հրավիրեք Ձեր թերուս և իմաստակ գործընկերներին։ Հակառակ դեպքում, կլցվի մեր համբերության բաժակը, կսկսենք «իջնել», հերթով կանդրադառնանք շատերին ու լավ չի լինի․․․

Հ․Գ․ Այս ամբողջ ընթացքում հաճախ խուսափել եմ անհատապես անդրադառնալ իշխանության այս կամ այն ներկայացուցչի ասածին՝ էն տրամաբանությամբ, որ «ախր սրանց ի՞նչ ասես», փորձել եմ հնարավորինս մնալ դասական քաղաքական պայքարի ու ակադեմիականության շրջանակներում, բայց այս մարդիկ իրենց բնույթով այս կերպը չեն ընկալում։

Նույնիսկ համավարակի այս օրերին ամբարտավանությունն ու դատարկամիտ մեծախոսությունը շարունակում է ոմանց համար էութենական կենսակերպ մնալ»։