կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-05 11:41
Քաղաքական

Պարո՛ն Տերտերյան, հիմա տեսնո՞ւմ եք՝ հողատվությունը ոնց են արդարացնում Ձեր ներկայացրած նախագծով

Այսօր ԱԺ-ում մի կարևոր արձանագրում կատարվեց։ Անցնող մեկ տարին՝ հողատվության ընթացքը, Սյունիքում, նույնիսկ հակառակ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությանը, մեր զորքերը ետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կիլոմետրով, թշնամուն հանձնվեցին հայկական բնակավայրեր, մեր բազմաթիվ սյունեցի  հայրենակիցների սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցուն, և այդ ամենը իշխանությունը, վարչապետի պաշտոն զբաղեցնողը արդարացնում էր 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Այս մասին ԱԺ-ում ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Այսօր Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ օրենքով չէր կարելի դա անել, դա հանցագործություն է։ Նա ասաց, որ այդ ժամանակ չի եղել խոսակցություն, որ  դա ՀՀ պետական սահմանի մասին օրենքն է, և սահմանը գծվում է։ Պարո՛ն Տերտերյան, հիմա տեսնո՞ւմ եք՝ հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում Ձեր ներկայացրած օրենքի նախագծով։ Բա կպատկերացնեի՞ք այդ ժամանակ՝ մեր երկրում նման բան կարող է լինել»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին։