Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեց: Այս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածն է: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ դրան ուղեկցում է քարոզչական ապատեղեկատվությունը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ:
Առաջին իսկ պահից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը, իր բոլոր հնարավորություններով, ձեռնամուխ եղավ բանակցությունների փոխարեն Հայաստանի համար ֆիզիկական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելուն. մեկ անգամ ևս հաստատելով, որ ներխուժումն ու նախահարձակ կողմին չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին եւ հող է նախապատրաստում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար:
Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով, Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցով, ուղեկից միություններով ու համակիրներով, կանգնած է Հայոց զույգ պետությունների, Հայոց բանակի կողքին: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունը ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը»: