Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արդեն տեղեկացրել ենք, որ բրիտանական ոստիկանությունը հայտնել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին: «47-ամյա Ասանժը այսօր` ապրիլի 11-ին, ձերբակալվել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության կողմից Էկվադորի դեսպանատանը` թույլտվության համաձայն, որը տվել է Վեստմինստերի դատարանը 2012-ի հունիսի 29-ին»,- հայտնել է ոստիկանությունը: Էկվադորի իշխանությունները որոշել են այլևս ապաստան չտալ Ասանժին:
РИА Новости-ն հայտնում է, որ ՌԴ Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ բոլոր երկրները և կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս ժողովրդավարության օգտին, պետք է մասնակցեն Ասանժի ճակատագրին` հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները նրան պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայի իշխանությունների կողմից մեղադրվում է բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ: