Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հուլիսի 4-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին՝ առաջնորդությամբ Վաշինգտոն նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Հանդիպմանը Տեր Վազգենը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին, ովքեր Հայաստանում իրենց առաքելության շրջանակներում, համագործակցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակի, իրականացնում են անգլերենի դասընթացներ արցախցի երիտասարդների համար։
Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով երիտասարդներին, գնահատեց արցախահայությանն ուղղված բարեսիրական ծրագրին վերջիններիս կամավոր մասնակցությունը։