Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չինաստանը տիրապետում է բոլոր անհրաժեշտ հնարավորություններին և ռեսուրսներին կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված թոքաբորբի համաճարակը կանգնեցնելու համար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ինի հայտարարությանը հղումով:
«Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Չինաստանն ունի կորոնավիրուսի նկատմամբ շուտափույթ հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները, ռեսուրսներն ու վստահությունը»,- պարզաբանել է պաշտոնյան:
Իր հերթին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը մանրամասնել է, որ Չինաստանին հաջողվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում գտնել թոքաբորբի համաճարակ առաջացրած պաթոգենը:
«Համաճարակի ամենասկզբից Չինաստանն անմիջապես պարզեց պաթոգենը: Դա ռեկորդային կարճ ժամանակ էր, և մենք, միջազգային հանրությունը բարձր ենք գնահատում այդ փաստը»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 4515-ի, մահացել է ավելի քան 106 մարդ:
Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում ու Գերմանիայում: