|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են: Յուրաքանչյուր ոք ունի ազատ խոսքի և կարծիք ունենալու և ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ դրանք տարածելու իրավունք: Արտակարգ դրության և պարետի որոշումների առկայությամբ փաստացի վիժեցվում է այդ իրավունքների բովանդակությունը:
Արտակարգ դրությունը չունի բժշկական նշանակություն, այն բացառապես քաղաքական բովանդակությամբ իրավական ռեժիմ է, որի գլխադասային առաքելությունը հավաքների ճնշումն է: Գործող իշխանական խմբավորումը և վերջինիս պարագլուխը դասեր չեն քաղել պատմությունից, ազատ խոսքի անժամկետ խեղումը հանգեցնելու է քաղաքացիական բախումների»,- գրել է նա: