Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, քանի որ այդ պայմաններում արգելվել են քաղաքական գործընթացների իրականացումը: Այս մասին այսօր Արտաշատում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը:
«Այսինքն արգելվել են զանգվածային միջոցառումները և բացառապես այլ արգելք չկա, եթե խոսքը վերաբերվում է միայն դիմակ կրելուն և սոցիալական հեռավորություն պահելուն, առանց արտակարգ ռեժիմի կարելի է դա իրականացնել»,- ասաց Արթուր Վանեցյանն ու հավելեց.
«Արտակարգ դրության երկարաձգումն ու այսքան ամիսներ պահելը հետապնդում է բացառապես մեկ նպատակ, իշխանությունները խուճապի մեջ են քաղաքական զարգացումներից և այդ զարգացումները կասեցնելու համար նրանք երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը»:
Նշենք, որ Արթուր Վանեցյանը այսօր մասնակցել է Արտաշատում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը, որից հետո համախոհների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է նրանց և լրագրողների հարցերին: