Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիային չի հաջողվել ապահովել Թուրքիայի դեմ ՆԱՏՕ-ի աջակցությունը և փորձում է Եվրամիության տարածքում ստեղծել «հակաթուրքական ճակատ». նշում է թուրքական պետական Anadolu գործակալությունը:
Հոդվածի հեղինակները հայտնում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստացել է, որ հետաքննելու են Փարիզի այն պնդումները,ըստ որի թուրքական նավը հետապնդել է ֆրանսիացիներին, երբ թուրքական ռազմանավերը Միջերկրական ծովով զենք էին տեղափոխում Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը: Դաշինքն այդ որոշումը կայացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն խոսքերից հետո, երբ նա Ֆրանսիայից ներողություն է պահանջել և հայտարարել, որ թուրքական ռազմածովային ուժերը, իբր, նույնիսկ օգնել են վառելիքով:
Այսպիսով, թուրք վերլուծաբանները նշում են, որ առանց ՆԱՏՕ-ից ցանկալի արդյունքի հասնելու, Փարիզը կշարունակի հակաթուրքական հռետորաբանությունը Եվրոպայում և փորձելու է ստանալ ԵՄ-ի աջակցությունը:
Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կոնֆլիկտը սկսվել էր հունիսի 17-ին, երբ երկու երկրների ռազմանավերի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերին: Ֆրանսիան հայտարարել էր, որ թուրքական նավերն իրենց հրթիռներն ուղղել էին ֆրանսիական նավի վրա և նշել, որ թուրքերը զենք են տեղափոխում Լիբիա՝ ինչը ՄԱԿ-ի դրույթների խախտում է։