|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Պետք է համախմբել երկրների ջանքերը ահաբեկչության դեմ պայքարի մարտի դաշտում, ստեղծել հզոր միջազգային հակաահաբեկչական ճակատ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհակարգ 2018» նոր փաստագրական ֆիլմում. հայտնում է РИА Новости-ն:
«Հաղթել կամ կոտրել ահաբեկչության ողնաշարն առանձին երկրում բավական չէ ահաբեկչության նկատմամբ ամբողջական հաղթանակի համար»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է, որ ահաբեկչության խնդիրը չի կարելի լուծել միայն զենքի ուժով: Ըստ Պուտինի` հարկավոր է արմատախիլ անել ահաբեկչության առաջացման պատճառները: «Որո՞նք են այդ պատճառները` միջազգային հարաբերություններում անարդարություն, չքավորություն շատ երկրներում, ոչ պատշաճ կրթվածություն երիտասարդների շրջանում»,- ասել է ՌԴ նախագահը: