|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հարավային Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության անդամները հավաքվել են Բուենոս Այրեսում գտնվող Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի շենքի դիմաց, որտեղ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը ներկայացնում էր Թուրքիայի արտաքին քաղաքականության ծրագիրը 2015-ի համար. տեղեկացնում է Asbarez-ը:
Դաշնակցական երիտասարդները թռուցիկներ են բաժանել Թուրքիայի վարած արտաքին իրական քաղաքականության մասին:
«Թուրք-ադրբեջանական ժխտողական լոբբիները շարունակում են ստեր տարածել` ներգրավելով գիտնականների, քաղաքական գործիչների ու լրագրողների»,- ասել է երիտասարդներից մեկը:
Դաշնակցական երիտասարդները նշել են, որ Թուրքիան միակողմանի փակ է պահում Հայաստանի հետ սահմանը` նրան ֆինանսապես ճնշելու համար, որպեսզի Հայաստանը դադարեցնի պահանջները Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման պայքարի հարցում:

