կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 16:13
Աշխարհ

Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի նախկին հրամանատարը կոչ է անում Վրաստանում ՆԱՏՕ-ի նոր բազա ստեղծել

Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի նախկին հրամանատարը կոչ է անում Վրաստանում ՆԱՏՕ-ի նոր բազա ստեղծել

Վրաստանը կարող է զգալի օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ին, եթե թույլ տա իր տարածքում ռոտացիոն բազա տեղակայել`աջակցելու համար Սիրիայում և Իրաքում ռազմական բլոկի օդային գործողություններին: Այս մասին դեկտեմբերի 9-ին Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը:

«Դա կարող է օժանդակ ենթակառուցվածք լինել օդային գործողությունների համար: Օրինակ՝ ինքնաթիռների լիցքավորումը, ինչպես նաև զինամթերքի և այլ անհրաժեշտ ռեսուրսների կուտակումը: Վրաստանում նման բազայի բացումը կարող է օգտակար լինել: Հիմնական նպատակն է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն նախաձեռնություն ստանձնեն Սև ծովում, այլ ոչ թե անընդհատ գործեն միայն ի պատասխան Կրեմլի»,–  ասել է Հոջեսը։

Գեներալը նշել է, որ նման բազան չի պահանջի օտարերկրյա զինված ուժերի մշտական ներկայություն Վրաստանում, բայց նոր ենթակառուցվածքների ստեղծումը կխրախուսի ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ ավելի հաճախ իրենց զորքերն ուղարկել այդ երկիր:

Նշենք, որ 2015-ի օգոստոսից Վրաստանում գործում է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն: Այն տեղակայված է Կրցանիսի ռազմաբազայում, որը գտնվում է Թբիլիսիի մերձակայքում: