|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արևմտյան երկրները չեն դադարում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացելու» և Աբխազիայում և Հարավային Օսիայում իրավիճակը ապակայունացնելու փորձերը, ըստ «Комсомольская правда»-ի՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վերադառնալով Վրաստանին՝ նշենք, որ շատ լուրջ խնդիրներից մեկն Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հայտնի փորձերն են։ Նկատի ունեմ կրկին կրակ բորբոքել և ապակայունացնել իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում և թեժացնել Վրաստանի և այս երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունները»,- նշել է նախարարը։
Լավրովը շեշտել է, որ այստեղ նկատվող ռիսկերի մեծ մասն առնչվում է Արևմուտքի փորձերի հետ, որոնք ուղղված են առավելագույնի հասցնելու իր ազդեցությունը և Հարավային Կովկասի երկրների հետ հավասար, փոխշահավետ համագործակցության առումով խաթարելու Ռուսաստանի հնարավորությունները։