|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Եվրոպայում անվտանգության իրավիճակը Մոսկվայի և Փարիզի ընդհանուր անհանգստության առիթ է: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կցանկանայի ընդգծել հետևյալը, մենք ընդհանուր մտահոգություն ունենք այն առնչությամբ, ինչ է կատարվում Եվրոպայում անվտանգության ոլորտում»,-ասել է ՌԴ նախագահը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայում է: ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով: Մակրոնի ու Պուտինի քննարկումների առանցքում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է: