կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 15:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերաքննիչում Ծառուկյանի դատը հետաձգվեց․ պաշտպանի պարզաբանումը

Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել, այս պահին դեռ դատարան չէր հասել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Երեմ Սարգսյանը։

Այս պատճառով էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի գործով բողոքների քննությունը, որը ներկայացրել էին պաշտպաններն ու դատախազությունը։

«Ըստ էության, կարճ ժամկետում էր ներկայացվել դատական նիստը, քանի որ օրենքի պահանջն էր այսպիսին։ Բնականաբար, քանի որ դատարանը և կողմերը չէին ստացել բողոքների մի մասը և չէին ծանոթացել դրանց, այսօր այսքանով ավարտվեց։ Որևէ քննություն այսօր չեղավ»,-ասաց  Երեմ Սարգսյանը։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 7-ին` ժամը 11։00-ին։

Ծառուկյանն այսօր դատարան չէր ներկայացել, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։ Ապա  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը: Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Մանրամասն՝ տեսանյութում․