Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսված` «Մեթլ Փրինս կորպորացիա»-ի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությունը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է մանկապղծության մեջ:
Մեղադրյալը հրաժարվեց լրագրողների ներկայությամբ դատարանի դահլիճ գալ՝ պահանջելով դռփակ նիստ: Հաշվի առնելով, որ առանց նրա անհնար է սկսել գործի քննությունը՝ դատավոր Մուշեղ Հարությունյանը որոշեց նիստը սկսել առանց լրատվամիջոցների:
Ավելի ուշ մեղադրող կողմը` ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ կողմից քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը եւ ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը լրագրողներին հայտնել են, որ նիստը հետաձգվել է, քանի որ փաստաբանները հավելյալ ժամանակ են պահանջել՝ քրեական գործին ծանոթանալու համար:
Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 21-ին:
Լուսանկարները` Աննա Պեչենեւսկայայի