Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանո Սիրադեղյանի բանդայի կատարող անձանցից Ալիկ Գրիգորյանի՝ վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ այսօր՝ ապրիլի 30-ին 14։30-ին Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում նշանակված դատական նիստին տուժող կողմը չի ներկայանալու. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց բանդայի զոհերից մեկի՝ Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը։
Տուժողները այս ձևով իրենց բողոքն են հայտնում՝ կորոնավիրուսով պայմանավորված երկրում մտցված արտակարգ դրության և սահմանափակումների պայմաններում նշանակված դատական նիստին, որտեղ, ըստ Սուքիասյանի, ներկա էին գտնվելու 30-35 մարդ։ «Տուժողները բոյկոտում են, որովհետև այդ թեման այդքան հրատապ չէր, որ կարելի էր քաղաքական պատվերով մարդասպանություն գործած անձին համավարակի պայմաններում դատ նշանակել, քանի որ մեծ թվով մարդիկ ցանկություն ունեն մասնակցելու, բայց այս ձևով չեն կարողանում մասնակցել», - նշեց Սուքիասյանը։
Թադևոս Սուքիասյանը քիչ առաջ նաև մեզ տեղեկացրեց, որ դատը հետաձգվել է՝ պատճառաբանելով, որ համավարակի պատճառով դատապարտյալին բաց չեն թողի։
Ապրիլի 30-ին նշանակված դատական նիստի մասին որոշումը, ըստ Սուքիասյանի, կայացվել էր ապրիլ ամսվա սկզբին։ Դատարանի նման պատճառաբանությունը ավելի քան տարօրինակ է, քանզի ՀՀ տարածքում արտակարգ դրություն մտցվել էր դեռ մարտի 16-ին։ Փաստորեն դատական նիստ նշանակելու որոշումը կայացնելուց դատարանը «տեղյակ չէր» կորոնավիրուսի համավարակի կամ ԱԴ մասին։