Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մանթաշով» գործարարների միությունը հայտարարում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների և խնդիրների մասին լրագրողական աշխատանքների մրցույթ։
-Հոդված
-Հարցազրույց
-Հեռուստատեսային կամ ռադիո ռեպորտաժ․
պետք է ներկայացնեն հայաստանյան տնտեսության որևէ կոնկրետ ճյուղի ներկա վիճակը, դրա առաջ ծագած խնդիրները, կորոնավիրուսի հետ կապված դժվարությունները կամ ընդհակառակը՝ նոր հնարավորությունները, ներդրումային աճը։
Աշխատանքները պետք է հրապարակված լինեն 2020թ․ հունիսի 25-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։
Արդյունքները կամփոփվեն 2020թ․ հուլիսի 20-ին՝ Հայաստանի առաջատար գործարարներից, տնտեսական փորձագետներից ու վերլուծաբաններից կազմված խմբի կողմից։
Լավագույն աշխատանքները կստանան հետևյալ մրցանակները․
-անվճար ուղեգիր Դիլիջանում կամ Ծաղկաձորում (երկու գիշերակացով)
-մեկօրյա անվճար տուրիստական փաթեթ Հայաստանում
-մեկ բժշկական ապահովագրության փաթեթ 2 միլիոն դրամ արժողությամբ
-այլ նվերներ
-բազմաթիվ պատվոգրեր և զեղչի քարտեր։
«Մանթաշով» միության կազմում կան 50-ից ավելի միջին և խոշոր գործարարներ։
Գործարար միջավայրի հետ կապ հաստատելու առումով պատրաստ ենք աջակցել լրագրողներին։
Լրացուցիչ հարցերի, ինչպես նաև գործարարների կամ տնտեսական ոլորտի փորձագետների հետ կապի համար կարող եք կապվել «Մանթաշով» գործարարների միության ԶԼՄ-ների և հանրության հետ կապերի պատասխանատու Նաիրի Հոխիկյանի հետ։
Հեռախոս՝ +374 91 456367
Facebook: https://www.facebook.com/nhokhikyan