2 օր առաջ մի տղայի հետ ծանոթացա, ով ամիսը մի քանի հարյուր հազար դոլարի կահույք է արտահանում Հայաստանից, հիմնականում` ՌԴ ու Եվրամիության երկրներ: Զարմացած էր, թե ինչու Հայաստանի կահույք արտադրողները չեն կենտրոնանում արտահանման վրա, համ մարժաներն են մեծ, համ հսկայական շուկա կա, համ արտահանելն է հեշտ՝ Լարսի փակվելը չի ազդում և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահրամ Միրաքյանը։
«Օրինակ, մենակ Բելառուսը տարին մոտ 1 միլիարդ դոլարի կահույքա արտահանում ՌԴ:
Ես գիտեմ, թե ինչու չեն արտահանում: Մի մասը արտահանելու համար կապեր չունեն, մի մասը չգիտեն, որ էդպես հնարավոր է, մյուսն մասն էլ ամբիցիաներ չունեն: Համաձա՞յն եք:
Հենց նման խնդիրների լուծման համար էլ Մանթաշովով սկսում ենք արտասահմանում մասնաճյուղեր հիմնել: Եթե մենք 200 մասնակից ունենանք, ասենք Մոսկվայում, դա թույլ կտա Երևանի կահուկք արտդրողին ընդհանուր չաթում մի գրառումով գտնել գործընկեր, ով կվաճառի իր կահույքը Մոսկվայում: Նույնը վերաբերում է նաև այլ ոլորտներին, այլ քաղաքներին ու այլ պրոդուկտներին:
Դեկտեմբերի 10 ին մեր Մոսկվայի մասնաճյուղի բացումն է, եթե Մոսկվայում գործող գործարար եք կամ ունեք ընկեր, որ էնտեղ է գործում, ապա գրանցվեք էս հղումով, մերոնք կզանգեն մանրամասների համար:
Շնորհակալ եմ տարածելու ու մոսկվայաբնակ գործարար ընկերներին հրավիրելու համար»,- գրում է նա: