կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-31 16:37
Հասարակություն

Քաղաքապետարանը տրանսպորտային լրացուցիչ մրցույթ է հայտարարում

Քաղաքապետարանը տրանսպորտային լրացուցիչ մրցույթ է հայտարարում

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության լրացուցիչ մրցույթ, որն անցկացվելու է ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգով. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Նշված կարգի 12-րդ կետի համաձայն՝ մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 45 օր առաջ։ Մրցույթի մասին հայտարարությունները հրապարակվել և հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։

 

Այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ` թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել։ Նշված երթուղիների համար պարբերաբար հայտարարվում են լրացուցիչ մրցույթներ, որոնց, սահմանված կարգով, կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր։

 

Հայտարարության տեքստից բացի, մրցույթի դրված երթուղիների ուղեգծերի և սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակների մասին տեղեկատվությունն առկա է Երևան քաղաքի երթուղային ցանցում: Երթուղային ցանցի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:

 

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչների տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նպատակով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է ներդրումներ կատարել և սահմանված կարգով մասնակցել հայտարարվող մրցույթներին։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (Արգիշտիի 1)։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (010) 51-41-98 հեռախոսահամարով։