Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-12-12 11:08
Հասարակություն

Մոսկվայում բացվել է «Մանթաշով» գործարարների միության մասնաճյուղը

Մոսկվայում բացվել է «Մանթաշով» գործարարների միության  մասնաճյուղը
Mantashov Entrepreneurs Union ը հիմնեց նաև մասնաճյուղ Մոսկվայում: Մի քանի օրից մեկ այլ քաղաքում էլ ենք բացվելու:
 
Գաղափարն այն է, որ մենակ կազմակերպչական ճանապարհով ողջ աշխարհի հայկական բիզնեսի համար մեծ խնդիրներ կարող ենք լուծել: Պատկերացրեք իրավիճակ, երբ Երևանում մեր անդամներից մեկն ուզում է դուրս գալ ռուսական շուկա, իսկ մենք Մոսկվայում ունենք, ասենք 200 անդամ: Մոսկվայի շուկա գնացող մեր ակումբականը գրում է այդ մասին համապատասխան չաթում և 10 րոպեում գտնում է գործընկերների, ովքեր կազմակերպում ենք ողջ պրոցեսը:
 
Կամ Մոսկվայի մեր անդամներից մեկն ուզում է ներդրում անել Հայաստանում: Նա գրում է այդ մասին չաթում, ու բոլոր հարցերի գծով ստանում է աջակցություն: Կամ Կրասնոդարի մեր գործընկերն ուզում է աշխատել ԱՄՆ-ում և այլն:
 
Օրինակները կարող եմ շարունակել, բայց իդեան հասկացաք՝ միավորել ամբողջ աշխարհի հայ գործարարներին, որպեսզի խնդիրները լուծեննք մեկ ձեռքսեղմումի հեռավորությունից: Ինչպես բացման արարողության ժամանակ ասեց մեր ընկերներից մեկը՝ «պետք է միավորվենք ողջ աշխարհի հայ գործարարներով, մեր բիզնեսի ու Հայստանի տնտեսության շուրջ, ով պետք է անի, եթե ոչ մենք»:
 
Ո՞վ, եթե ոչ մենք:
 
Շնորհավոր մեզ բոլորիս:
 
Վահրամ Միրաքյան
 
Գործարար, «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր