|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեկտեմբերին արձակուրդ մեկնելու դիմում է ներկայացրել, բայց հաջորդ օրն իսկ «վերադարձել» է արձակուրդից:
«Փաստաթղթերով այնպես է ներկայացվել, որ Թովմասյանի արձակուրդ մեկնելուց մեկ օր հետո շտապ իրադարձություններ են տեղի ունեցել խորհրդարանում, եւ նա ստիպված է եղել վերադառնալ աշխատանքի: Արդյունքում՝ Հրայր Թովմասյանն նախ՝ արձակուրդային է ստացել, իսկ աշխատանքի վերադառնալով՝ նաեւ աշխատավարձ: Ասել է թե՝ կրկնակի է վարձատրվել:
Երեկ, ի վերջո, ԱԺ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ Հ. Թովմասյանն իրոք դեկտեմբերի վերջին արձակուրդ է մեկնել, այնուհետեւ ստիպված է եղել վերադառնալ` ստեղծված աշխատանքային վիճակի պատճառով: Այս իրավիճակը ուշագրավ է այն առումով, որ Հրայր Թովմասյանը վերջին շրջանում ամեն կերպ փորձում է կրճատել ԱԺ աշխատակազմի շարքային աշխատակիցներին վճարվող գումարները` այդ ամենը պատճառաբանելով ԱԺ-ի ֆինանսական սուղ պայմաններով եւ խնայողության անհրաժեշտությամբ: Ստացվում է՝ շարքային աշխատակիցների համար ԱԺ-ն գումար չունի, իսկ աշխատակազմի ղեկավարին կրկնակի վարձատրելու համար ունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: