|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Միջազգային բանակցություններում Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը 2016-ի ամռանը հանդիպել է Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերլ Լազարի հետ. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին գրում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ ավելի վաղ Գրինբլաթը եղել է Trump Organization-ի իրավական դեպարտամենտի ղեկավար, նա օգնել է Դոնալդ Թրամփին նախընտրական արշավի ժամանակ:
Պարբերականի համաձայն` Լազարը նշել է, որ Գրինբլաթի հետ, ով պատասխանատու է եղել հրեաների շրջանում քարոզչության համար, քննարկել է հակասեմականությունը: Նրանք նաև խոսել են Ռուսաստանում բնակվող հրեաների և ռուս հասարակության մասին: