|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել: Մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր. այս մասին գրում է nor.ge-ն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչ Վ.Բ.-ն կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից Ռուսթավիի հիվանդանոցում մահացել է: Տղամարդը 82 տարեկան էր:
Կորոնավիրուսից մահացած տղամարդը 10 օր առաջ որդու հետ Հայաստանից էր եկել և անցնում էր կարանտինյան շրջանը: Կարանտինի ավարտին մնացել էր ընդամենը 4 օր: Սակայն նա հոսպիտալացվել էր արյան բարձր ճնշման և սրտի անբավարարության պատճառով:
«Կարանտինի ընթացքում նրա ճնշումը բարձրացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Տղամարդը 82 տարեկան էր, նա կարանտինում իր որդու հետ էր, 4 օր էր մնացել կարանտինի ավարտին», – ասաց Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:
Սահմանը հատելու և կարանտինի անցնելու պահին նրա վիճակը նորմալ է եղել: Վ.Բ.-ն բուժում էր ստանում Ռուսթավի քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Տղամարդուն բերել են գյուղ և հուղարկավորել:
Վրաստանի 82-ամյա քաղաքացի Վ.Բ.-ն դարձավ երկրում կորոնավիրուսից մահացած 15-րդ հիվանդը: