|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից Yerkir.am-ին հայտնում են, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրված 89-ամյա քաղաքացու մահվան դեպքի պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն էր և հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբը:
Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։
Yerkir.am-ը հայտնել էր, որ այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից արձանագրվել էր մահվան դեպք: