|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից մի երիտասարդ է զոհվել, մյուսը վիրավոր է: Այս մասին գրում է Jnews կայքը։
Օգոստոսի 18-ի գիշերը ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և բանվորների բրիգադի միջև: Տղամարդը մեղադրել է 5 ճանապարհային աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան և կրակ է արձակել նրանց ուղղությամբ:
31-ամյա բանվոր Գ.Մակարյանը վիրավորվել է ազդրից, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Երկրորդ երիտասարդը՝ 32-ամյա Ն. Աթանյանը վիրավորվել է որովայնի հատվածում, մինչ շտապօգնության գալը նա տեղում մահացել է: Երկու երիտասարդներն էլ Կորխ գյուղից են, նրանք վաղուց տեղափոխվել են ապրելու Ռուսաստանի Բելորեչենսկ քաղաք:
Մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Միանգամից երեք հոդվածներով հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Երկու կամ ավելի անձանց մահափորձ», «Ապօրինի հրազեն ձեռք բերել, տեղափոխել, վաճառել, պահել, փոխադրել կամ կրել»: