Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, ինչ արեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն ու անձամբ Անդրանիկ Թևանյանը / Andranik Tevanyanը, դեռ ոչ միայն կհիշվի, այլև իր արժանի գնահատականը կստանա: Սա ասում եմ ո՛չ ամենևին մեծամտորեն կամ էս օրերին ամեն քայլափոխի լսվող ճոռոմաբանությամբ:
Անդրանիկ Թևանյանն այս օրերին իր թիմի ողջ ռեսուրսը, նախընտրական բոլոր հարթակներն անխտիր, իր քաղաքական կապիտալն ու ողջ էներգիան ծախսեց մի նպատակի՝ փաշինյանական թուրքամետ - հանցավոր խմբավորման հեռացման ու Արցախի փրկության հրամայականին:
Չկա՛ հավից, անասունից մի քիչ տարբեր մտածող մի հայ, ում համար արյամբ ազատագրված Հայրենիքը, Արցախը, ՀՀ-ն, հայոց 30-ամյա համազգային ձեռքբերումներն ավելի ստորակա լինեն ինչ-որ վերելակից, բակի ասֆալտից, աղբահանությունից կամ շինարարական փոշուց: Պարզապես չի՛ կարող դա լինել, քանի որ նման հանրույթը չի՛ կարող ազգ կոչվել բոլո՛ր առումներով:
Անդրանիկ Թևանյանը այս օրերին հարթակ տվեց այնպիսի հեղինակավոր մտավորականների, Արցախյան գոյապայքարում արյուն ու զավակ տված մարդկանց, արժանապատիվ երիտասարդների և այլոց, որոնք ամբողջ եթերաժամը ծախսեցին՝ ահազանգելով նույնը, ամենուր հնչեցրին պայքարի կոչնազանգը:
Եվ, իբրև ջավախքցի, մի դիպված ասեմ ու ավարտեմ:
Վերջերս մի հավաքույթի ժամանակ խոսք գնաց տեղային հայրենասիրությունից, որ, իբր, ջավախքցիները իրենց երկրամասն են սիրում, լոռեցիներն՝ իրենցը, արցախցիներն՝ իրենցը և այդպես շարունակ, դրա համար էլ համախմբում չի լինում:
Ես ասացի՝ տղերք, իմ հայրենի Ջավախքում մի 90-ամյա տատիկ կար, ուներ 4-ամյա կրթություն, ողջ կյանքում իր գյուղից դուրս չէր եկել, բայց երբ խոսք էր գնում Արցախի մասին, աչքերը բնազդորեն ջրակալում էին, և ասում էր՝ Ղարաբաղիս ջանին մեռնիմ, 10 հատ մանչ տղա օր ունենայի, 20 հատ ա թոռ, սաղ կուտայի իրեն, մեննըկ էդ թուրքին ձեռքեն ազատվեին էդ մարդիկ: Ասելս է՝ հայ ազգի միասնականության գիտակցումը նրա գենետիկ կոդի մեջ է, իսկ պառակտումները՝ արհեստական ծրագրեր:
Ինչու՞ սա պատմեցի. Անդրանիկ Թևանյանի ծնողները սերել են Ջավախքից [Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա (հայրական), Ղուշչի (մայրական) գյուղերից], հայրը եղել է հարգված մանկավարժ, մայրը՝ բժշկուհի, ովքեր սերմանել են Թևանյանի մեջ Արցախի, բովանդակ երկրի ու ազգի հանդեպ ամենաբարձր գիտակցումները:
Ես անվերապահորեն իմ քվեն տալու եմ «Մայր Հայաստանին», և բոլոր իմ բարեկամներին կոչ եմ անում սեպտեմբերի 17-ին ընտրության գնալ այս գիտակցությամբ:
Վահե Սարգսյան
Yerkir.am կայքի խմբագիր