Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվս երկու մեծ բեռնատար մեքենաներ, բեռնված սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով, Ջավախքից անցել են Հայաստանի Հանրապետություն: Առաջին բեռնատարը ՀՀ-Վրաստան սահմանը հատել է երեկ՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան, երկրորդը՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան:
Ջավախքից Yerkir.am-ին տեղեկացրել են, որ հավաքված մեծաքանակ կարտոֆիլը նաև մայրաքաղաք Թբիլիսի է տարվել՝ վաճառելու և գումարով Արցախին օժանդակելու նպատակով: Այս ամենին զուգահեռ՝ նաև դրամական զգալի օժանդակություն է փոխանցվել ներկայացված հաշվեհամարներին: Որքա՞ն է կազմում մինչ այժմ փոխանցված դրամական օժանդակության ընդհանուր թիվը՝ մեր աղբյուրը դժվարացավ ասել, քանի որ այդ աշխատանքները չեն կենտրոնացվել մեկ վայրից, և Ջավախքի տարբեր շրջաններից նախաձեռնող խմբերն ու անհատներն ակտիվորեն ձեռնամուխ են եղել գումարի հավաքման ու փոխանցման գործին:
«Ջավախքից ամենատարբեր միջոցներով և մեխանիզմներով Արցախին օժանդակելու գործընթացը շարունակվում է լայն թափով»,- ասացին մեզ Ջավախքից:
Հիշեցնենք՝ ջավախահայությունը պատերազմի լուրը ստանալուն պես հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Երիտասարդներն ամենուր ցուցակագրվել են՝ կամավոր մեկնելու համար ռազմաճակատ: Սկսվել են նաև հումանիտար օժանդակության ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ: Պատերազմն սկսվելուն պես՝ սննդով և այլ անհրաժեշտ իրերով բեռնված առաջին բեռնատարները սահմանին տեղի ունեցած բողոքի ալիքի և Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, որոշակի դժվարություններով հատելով սահմանը, արդեն մտել են ՀՀ: Այդուհանդերձ, անվադողերով բեռնված մեքենաներն այդպես էլ չեն կարողացել դուրս գալ երկրից:
Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջոցառումները Ջավախքի բոլոր հայաբնակ շրջաններում շարունակվում են: Այդ գործին են լծվել նաև ռուսաստանաբնակ կամ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ջավախահայերը:
Տե՛ս նաև Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան:
Տե՛ս նաև Ջավախքցիների օգնությունը Երևանից ուղարկվեց Արցախ:
Ստորև ներկայացնում ենք Ախալքալաքի ATV12 հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած տեսանյութը.