|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և միջազգային գործընկերները հայտարարություն են տարածել այն մասին, որ հաջորդ տարվա ընթացքում «Կովիդ-19»-ի դեմ արդյունավետ և հասանելի պատվաստանյութ մշակելու համար ավելի քան 31 մլրդ դոլար անհրաժեշտ կլինի. այս մասին գրում է Корреспондент-ը՝ ՄԱԿ-ի կայքին հղումով։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հաջորդ 12 ամսիների ընթացքում ավելի քան 31 մլրդ դոլար կպահանջվի դեղամիջոցների մշակման համար, որոնք արդյունավետ կլինեն կորոնավիրուսի դեմ»։
Այս առբրությամբ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի պնդմամբ՝ աշխարհում ներկա պահին 200 հավանական պատվաստանյութ են մշակում և փորձարկում:
Բացի այդ, ըստ ԱՀԿ գլխավոր գիտաշխատողի, արդյունավետ պատվաստանյութի մշակման և արտադրության գործընթացը մինչև տասը տարի ժամկետ է պահանջում, սակայն ներկայիս պայմաններում ԱՀԿ-ն դրա համար 12, առավելագույնը 18 ամիս է հատկացնում: