|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաէրոնավիգացիոն ընկերությանը Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար վճարել են 49 հազար 459 եվրո։ Դրա մասին ասված է NEWS.am-ի գրավոր հարցմանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանում։
Վճարումը կատարվել է «Eurocontrol» կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված կարգի։
Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավիգացիոն ծառայություններ է մատուցում Հայաստանի օդային տարածքում թռիչքների համար։
«Eurocontrol»-ն օդային նավիգացիայի անվտանգության հարցեր կարգավորող եվրոպական կազմակերպությունն է:
Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին վեց ամիսների համար վճարման գումարը կազմել է 40 հազար եվրոյից փոքր-ինչ պակաս, իսկ ամբողջ 2023 թվականի համար՝ գրեթե 80 հազար եվրո։
Արամ Դանիելյան