|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Covid-19-ով վարակման 90 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին ու Եվրոպային: Համավարակի գագաթնակետը նույնիսկ չի երևում. ըստ yerkir.am-ի` այսօր` ապրիլի 14-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը:
Նա ընդգծել է, որ Եվրոպայում «խառը պատկեր է». Իտալիայում և Իսպանիայում, որտեղ կորոնավիրուսի խոշորագույն համաճարակներն են, նկատվում է վարակի նվազման միտում, մինչդեռ Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվն աճում է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի կարծիքով` կորոնավիրուսի տարածման լիակատար կասեցման համար հարկավոր է պատվաստանյութ, այլապես հնարավոր է համաճարակի նոր ալիք: Ըստ նրա` կարանտինային միջոցառումներն էլ հարկավոր է չեղարկել հետզհետե` պահպանելով վերահսկողությունը: