|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
2023 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար Հայաէրոնավիգացիոն ընկերությանը վճարել են 79940 եվրո։ Այս մասին ասված է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գրավոր հարցմանը NEWS.am-ի պատասխանում։
Վճարումը կատարվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։
Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավիգացիոն ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների համար։
«Եվրակոնտրոլը» օդային նավարկության անվտանգության եվրոպական կազմակերպությունն է:
Հիշեցնենք, որ մայիսի վերջի դրությամբ վճարման գումարը կազմում էր 40 հազար եվրոյից մի փոքր պակաս։
Աղբյուրը՝ News.am