կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 15:56
Հասարակություն

Intel-ի նախկին աշխատակիցը բացահայտել է Apple-ի` սեփական պրոցեսորներին անցնելու իրական պատճառը

Intel-ի նախկին աշխատակիցը բացահայտել է Apple-ի` սեփական պրոցեսորներին անցնելու իրական պատճառը

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Apple-ը macOS համակարգիչներում անցնում է սեփական ARM պրոցեսորներին: Ընկերությունը վստահեցնում է, որ որոշումը կայացվել է ինչպես ծրագիրը, այպես էլ իր սարքավորումների ապարատային բաղադրիչների կառավարումը լավագույն արդյունավետությամբ իրականացնելու նպատակով. տեղեկացնում է Yerkir.am-ը` 4pda.ru-ին հղումով: ս

Սակայն Intel-ի նախկին ինժեներ Ֆրանսուա Պիեդնոյելը համոզված է, որ իրական պատճառն այլ է: Ըստ նրա`  Apple-ը որոշել է անցնել սեփական չիպսեթերին, քանի որ  Skylake պրոցեսորների որակի վերահսկողության խնդիրներ են առաջացել: Պիեդնոյելը խոստովանել է, որ չիպերը շատ անորակ են:

Apple-ն առաջին ընկերություններից է, որ բարձրաձայնել էր պրոցեսորների ճարտարապետության բազմաթիվ խնդիրների մասին:

«Երբ ձեր հաճախորդը սկսում է հայտնաբերել նույնքան սխալ, որքան դուք, նշանակում է` ինչ-որ բան այնպես չէ»,- նշել է Intel-ի նախկին աշխատակիցը:

Նա նաև պատմել է, որ Skylake չիպերի հետ կապված խնդիրներն իսկապես բեկումնային պահ են դարձել: Apple-ն իբր մինչ այդ էլ ցանկացել է անցել սեփական ARM չիպերին, սակայն հենց Intel-ի սխալն է իրական պատճառը, թե ինչու է Apple-ը վերջնական որոշում կայացրել:

Apple-ը հայտարարել է, որ սեփական պրոցեսորներին անցումը կպահանջի մոտ երկու տարի: ARM չիպսեթի հիմքով առաջին Mac-ը կթողարկվի արդեն այս տարվա վերջին: