Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է.
«ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը երեկ «բացահայտել» է ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանի իրական դեմքը։ Նա գրել է. «Ես անցել եմ ողջ պատերազմը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետև՝ ՊԲ հրամանատարների առաջին սերնդից եմ։ Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել ՊԲ ամենախոշոր զորամասերը... ո՛չ Վանաձորի, ո՛չ էլ որևէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել ևս՝ «դաշտային հրամանատարի» չեն ճանաչում։ Եվ ընդհանրապես՝ ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ ՀՀ զինկոմիսարիատը... սրան «Խորհրդում» ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց։
Սա է Սուրեն Սարգսյանը, ով անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ո՜չ ավել, ո՛չ պակաս՝ «դաշտային հրամանատար», այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։