Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Խաղաղություն ունենալու համար մի քանի անհրաժեշտ կետեր պետք է վերականգնենք. ունենանք իրական անվտանգային համակարգ»,-ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը։
Քաղաքագետն ընդգծեց,որ խոսքը միայն ֆիզիկական անվտանգության մասին չէ, այլ՝ ռազմական, հոգևոր, տեղեկատվական, պարենային, սոցիալական և այլն։
«Ակնհայտ է, որ Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով, չի տրվելու այդ անվտանգությունը, չեն լինելու խաղաղության կայուն երաշխիքներ, մինչև այն չնվաճվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սրա մասին տարբեր պատճառներով քաղաքական ուժերն ու գործիչները չեն ցանկանում խոսել։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ նոր ձևավորվող աշխարհակարգի պայմաններում լինելու է պայքար այս տարածաշրջանի համար, և հաղթելու է նա, ով ավելի պատրաստ է դրան։
«Հստակ պետք է ֆիքսել, խաղաղությունն անցնելու է պատերազմի միջով»,-ասաց բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում։