|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Apple ընկերությունը հավանորեն հաջորդ շաբաթ կներկայացնի սեփական օնլայն-ռադիոն` iRadio-ն: Չի բացառվում, որ դա տեղի ունենա WWDC 2013 միջազգային համաժողովում. տեղեկացնում է The New York Times-ը:
Apple-ն արդեն պայմանագիր է կնքել Warner Music-ի հետ եւ պատրաստվում է նույնն անել նաեւ Sony Music Entertainment եւ Sony/ATV-ի հետ, որոնց գործընկերներից են Լեդի Գագան եւ Թեյլոր Սվիֆթը:
iRadio-ն հանասենլի կլինի iPhone-ների, iPad-ների եւ Mac-երի միջոցով, հնարավոր է նաեւ Windows օպերացիոն ծրագրով համակարգիչների համար: Նոր ռադիոյի առավելությունը կլինի դուր եկած մեղեդիների ձեռք բերման հնարավորությունը: