|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Intel ընկերությունը հայտարարել է, որ Google-ի հետ համագործակցությունն արդեն իրողություն է: Երկու խոշոր ընկերությունները միավորվել են` Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների եւ պլանշետային համակարգիչների համար նոր սերնդի` էներգախնայող եւ քիչ ջերմատվությամբ չիպերի արտադրություն հիմնելու համար։
BBC-ն տեղեկացնում է, որ թեեւ Intel-ն աշխարհում առաջինն է նոթբուքերի ու սերվերների համար պրոցեսորների արտադրությունում, սակայն նրան մինչ այժմ չի հաջողվել արտադրել էներգիա խնայող արդյունավետ չիպեր փոքր սարքերի համար, ինչպիսիք են սմարթֆոններն ու պլանշետային համակարգիչները: