Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Աշոտ Խաչատրյանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
«Այսօր՝ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 213 հոդվածի՝ Ազգային ժողովի նույն ամսվա 22-ին ընդունած փոփոխությունը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար այս նշանակալի ու պատմական իրադարձության կապակցությամբ»,-նշել է Գրիգորյանը:
Դատավորը նաև տեղեկացրել է, որ Սահմանադրության այս փոփոխության ուժով այսօրվանից՝ հունիսի 26-ից՝
«Մինչ դատական կազմի համալրումը, Սահմանադրական դատարանում այս պահին պաշտոնավարում է 6 դատավոր, ինչը բավարար է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորությունների իրականացման համար հրավիրվող նիստերի իրավազորության համար, այսինքն՝ Սահմանադրական դատարանի գործունեության անընդհատությունը չի խախտվի:Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես այս պահից կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Ա. Խաչատրյանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը»,-հայտնել է Գրիգորյանը:
Դատավորը նաև հիշեցրել է, որ իր երդմնակալության պահից մինչև այս պահը չի մասնակցել Սահմանադրական դատարանի անդամների հրավիրած եւ անցկացրած որեւէ նիստի կամ քննարկման՝ համարելով, որ Սահմանադրական դատարանն իր, այլեւս՝ նախկին, կազմով չի համապատասխանել սահմանադրականության, իսկ իր անցյալ եւ ներկա գործունեությամբ՝ ժողովրդավարական լեգիտիմության նվազագույն պահանջներին:
Գրիգորյանը նաև ողջունել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրված Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման այս տարբերակը: Նա նաև կետերով ներկայացրել է իր կարծիքով այս լուծման առանցքային առավելություններ.
«Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունից հետո Սահմանադրական դատարանի ընթացակարգային եւ գործառնական մոդելները խորքային քննարկման առարկա կդառնան նախեւառաջ դատավորների կողմից եւ դրա ընդունելի տարբերակի հանգելու դեպքում, Կառավարության եւ Ազգային ժողովի կողմից կապահովվի արդեն ներքին դատարանի բարեփոխման փուլը՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառնական անկախության բարձրացման, ընթացակարգերի եւ ապացույցների արդյունավետ տարբերակների ներդրման եւ դատարանի այլ անհրաժեշտ կարիքների բավարարման ուղղությամբ:Այսուհետ, Սահմանադրական դատարանն ունի Հայաստանի սահմանադրական անվտանգության եւ Սահմանադրության գերակայության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալները, որոնց գործարկմամբ բաղձալի արդյունքի հասնելու հնարավորությունը այլեւս Սահմանադրական դատարանի գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է:Սահմանադրության փոփոխության ուժի մեջ մտնելու կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախկին անդամներ տիկին Ա. Գյուլումյանին, պարոնայք Ֆ. Թոխյանին եւ Հ. Նազարյանին մաղթում եմ, որ իրենց վաստակած հանգիստը վայելեն ամուր առողջությամբ եւ խաղաղությամբ»,-գրել է Գրիգորյանը:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի 18-ր հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը: