|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Ըստ նրա` Մ. Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությամբ:
Նշենք, որ Մանուկ Պողոսյանն այդ պաշտոնին էր նշանակվել Հովհաննես Մանուկյանի կողմից` 2015 թվականի մարտի 18-ին: