կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 11:05
Քաղաքական

Մինչև հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի Հակոբ Արշակյանը

Մինչև հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի Հակոբ Արշակյանը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից։