|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ազգային անվտանգության ծառայության հերթապահ բաժնի աշխատակից, ենթասպա Արտաշես Երանոսյանի գործերն ուղարկել են կադրերի ռեզերվ:
«Ասել է թե՝ Ա. Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գեդարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի «Զոդի զորամաս»-ում տեղի էր ունեցել միջադեպ, որի մասնակիցները զորամասի սպաներն էին եղել՝ զորամասի հրամանատար Սերոժա Գևորգանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմից էլ՝տեղի ԱԱԾ աշխատակիցները՝վերը նշված Արտաշես Երանոսյանի գլխավորությամբ:
Կողմերը մեկը մյուսին են մեղադրում՝ յուրաքանչյուրն ասում է, որ մյուս կողմը հարբած վիճակում եկել, հարձակվել է իր վրա: Ամեն դեպքում, ենթադրում է որ քննության արդյունքում, ի վերջո կպարզվի, թե ով է սկսել միջադեպը, և ում մեղքով է այն տեղի ունեցել, իսկ մինչ այդ ԱԱԾ աշխատակցները դադարեցված կլինեն»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: