Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի թիվ 27 հիմնական դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով որոշում է կայացվել նշված դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ նկատի ունենալով, որ պաշտոնում մնալով, տնօրենը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
Որոշումն ուղարկվել է Երեւանի քաղաքապետին՝ եռօրյա ժամկետում կատարելու համար։ Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը՝ 2009-2012թթ. ընթացքում թվով վեց աշխատանքային պայմանագրեր է կնքել տարբեր անձանց հետ, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Սակայն աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած նշված անձանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ինչը յուրացման եւ վատնման եղանակով, ըստ նախաքննության տվյալների, հափշտակվել է տնօրենի կողմից։
Քննությամբ նաեւ պարզվել է, որ մի քանի դրվագով Սուսաննա Սարգսյանն անձամբ է ստացել այլ անձանց անունով ձեւակերպված աշխատավարձերը՝ բանկոմատների միջոցով կանխիկացնելու եղանակով եւ յուրացրել: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Ս.Սարգսյանին 28.08.2013թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։