Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ իշխանական շրջանակներում առավոտից ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է գրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: ՎՊ մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը թեեւ հերքել է տեղեկատվությունը, բայց իշխանական մեր աղբյուրները շարունակում են վստահեցնել, որ Իշխան Զաքարյանի հրաժարականը միանշանակ է, ու թեեւ ինֆորմացիոն այս արտահոսքը այն այսօր կարող է կանխել, բայց, որ նա երկար չի պաշտոնավարի, փաստ է:
Հարկ ենք համարում նշել, որ եթե ՎՊ նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ՎՊ նախագահի հրաժարականի դեպքում, ապա հրաժարականի մասին դիմումը տրվում է ԱԺ նախագահի անունով` նախապես տեղեկացնելով ՀՀ նախագահին:
ՎՊ նախագահը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է ԱԺ նախագահին, որն այն հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 oրվա ընթացքում, ՎՊ նախագահը ԱԺ նախագահին ներկայացված գրավոր դիմումով հետ է վերցնում, ապա ԱԺ նախագահն առաջիկա նիստում ԱԺ-ին տեղեկացնում է այդ մասին, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը` այդ մասին տեղեկացնելով ՀՀ նախագահին:
Ստացվում է` որքան էլ իշխանական որոշ շրջանակներ սպասում են Իշխան Զաքարյանի հրաժարականին, միեւնույն է, այն աշնանից շուտ չի լինի: Գոնե ամռան այս երկու ամիսը նա շարունակելու է կատարել իր լիազորությունները: Նշենք նաեւ, որ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է նոյեմբերին:
Լուսանկարը` shamshyan.com-ի