կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 19:42
Առանց Կատեգորիա

Արսեն Թորոսյանը հայտնեց դիմակների միջազգային գնի անկման մասին

Արսեն Թորոսյանը հայտնեց դիմակների միջազգային գնի անկման մասին

ՀՀ առողջապահության նախարարության վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում շատ են մոտ հասցեներում կորոնավիրուսով վարակման դեպքերը: Մասնավորապես, հարևան շենքերում, հարևան տներում: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սրանից գալիս ենք այն եզրակացության, որ կենտրոնական փողոցներում շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր դիմակներ են կրում, սակայն հակառակ պատկերն է բակերում, հարևանների հետ շփվելիս: Վերլուծաբանները մեզ առաջարկում են թիրախավորված աշխատել հենց այդ ուղղությամբ»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա պատահական չի համարում այն, որ երկու օր առաջ սկսեց սոցիալական ցանցում հրապարակել հասցներ, փողոցներ, որ մարդիկ իմանան, որ հենց իրենց հարևանությամբ կա վարակ ու անհրաժեշտ է զգոն լինել, պահպանել անվտանգության կանոնները:

Անդրադառնալով տնային պայմաններում պատրաստված դիմակներին՝ Թորոսյանը նշեց, որ ԱՀԿ խորհուրդ է տալիս առնվազն ռիսկի խմբի քաղաքացիներին հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակներ: Արսեն Թորոսյանը նշեց, որ դիմակների գները միջազգային շուկայում նվազում են: Ցածր արժեքը կնպաստնի, որ ավելի շատ մարդիկ  կրեն դիմակներ:

«Մենք ունենք մահացության միջին տարիքի անկում, դա նշանակում է, որ ավելի երիտասարդները պետք է անհանգստացած լինեն: Բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, չգիտեն, որ ունեն զարկերակային գերճնշում: Դիմակներ պետք է կրել միշտ, ամենուր և հանել  միայն սնվելուց: Նույնիսկ եթե մենք գտնվում ենք մի վայրում որտեղ ոչ ոք չկա,  միևնույն է մենք ոչ մի երաշխիք չունենք, որ հինգ րոպե առաջ այդտեղով մարդ չի անցել ու չի փռշտացել, չի հազացել: Հետևաբար բոլոր վայրերում պետք է կրել դիմակներ»,-ասաց Արսեն Թորոսյանն՝ ընդգծելով, որ առանց այդ միջոցներին գիտակցաբար մոտենալու վարակվածության թվերի նվազում չենք ունենա: