Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորի վիճակը բավարար է, նույնիսկ ջերմություններով՝ 38-ից բարձր ունենք 5 հոգի, 39-ից բարձր չունենք, 37-ից բարձր 34 հոգի՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ 115 հաստատված դեպք ունենք, 1-ը առողջացած։
Որևէ մեկին կյանքին վտանգ չի սպառնում՝ արձանագրեց նա։
«Երբ հաստատված դեպք ենք ունենում՝ պահում ենք բժիշկների հսկողության տակ, իսկ նրանց հետ կոնտակտավորներին մեկուսացնում ենք հատուկ վայրերում։ Որոշ դեպքերում իրականացնում ենք ինքնամեկուսացում»,-ասաց նախարարը։
Հիվանդներից 13-ը 60-ից բարձր տարիքի անձինք են, որոնցից ոչ մեկի ջերմությունը այս բարձրերի մեջ չէ՝ նշեց նախարարը՝ այնուամենայնիվ հավելելով, որ մահացողների մեծ մասը բարձր տարիքի են՝ 80 և ավելի տարեկան։
«Հիմնականում խոցելի են բարձր տարիք և ուղեկցող խրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Շարժումները և շփումները սահմանափակելու կոչերը հատուկ այդ մարդկանց համար ավելի շեշտում ենք։ Այսինք, եթե նույնիսկ կարծում ենք, որ երիտասարդները կվարակվեն և կլավանան՝ առանց լուրջ վնաս հասցնելու առողջությանը, ապա նրանք, դա իմանալով, պետք է հոգ տանեն մեր ավագ սենդի մասին և իրենց հարազատ կամ ընկեր խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների մասին և գոնե այդ ընթացքում չշփվեն նրանց հետ։ Համաշխարհային առողջապահության քաղաքականությունն այդ ուղղությամբ է գնում․ նույնիսկ եթե նորից համաճարակը հետ գնա Չինաստան, հիմնական խնդիրը այս անձանց պաշտպանության և նրանց պատշաճ բուժօգնության ապահովման ուղղությամբ է»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Կորոնավիրուսի բռնկման օջախում՝ Չինաստանում, կարողացել են մարել համաճարակը․ երեկ որևէ դեպք չի արձանագրվել՝ նշեց նախարարը։
Բռնկումներն ինտենսիվ շարունակվում են հատկապես Եվրոպայում․ «Արևմտյան Եվրոպայում արդեն 10 հազարի են հասնում, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան արդեն 30 հազար և ավելի ունի՝ մահերի թիվը մոտենում է 3 հազարի»։
Արսեն Թորոսյանը վստահ է, որ աշխարհի բոլոր երկրներում կա կորոնավիրուս՝ հարցը հայտնաբերման հնարավորություններն են։
«Եթե օրինակ, աֆրիկյան մի երկրում չի արձագարվել այդ հիվանդությունը, դա իհարկե կապված է աշխարհի հետ շփման ցածր աստիճանի հետ, բայց դա կապված է նաև հայտնաբերման վատ հնարավորությունների հետ։ Մենք դա տեսել ենք նաև մեր հարևան երկրներում, երբ նոր էր ամեն ինչ սկսվում, թվերի կտրուկ աճը ավելի պայմանավորված էր ոչ թե հիվանդության կտրուկ աճով, այլ տեստավորման հնարավորությունների ընդլայնմամբ»,-ասաց նա։
Տարածվածությունը, նրա խոսքով, ավելի շատ է հյուսիսային կիսագնդում՝ պայմանավորված ձմեռ-ամառ սեզոնով։
Մանրամասն՝ տեսանյութում․