|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ օրեր առաջ ՄԻԱՎ-ով երեխայի վարակման դեպքի առիթով հարուցված քրեական գործին:
Ըստ Yerkir.am-ի՝ նախարարը հավելեց, որ փակագծերը կբացի քննությունը, որն այս պահին կատարվում է: «Դրանից ավելի այս պահին չեմ կարող ասել: Ունենք պարզապես ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Նա բուժում է ստանում, փորձում ենք առողջությունը վերականգնել, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա: Մնացած մանրամասները կպարզի քննությունը»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նա անդրադարձավ նաև հարցին, թե որտեղ կարող է վարակված լինել երեխան: «Իսկ ո՞վ ասաց որ դա պարտադիր պետք է բժշկական կենտրոնում պատահած լինի, ինչո՞ւ եք խոսում պատասխանատվությունից՝ չիմանալով, թե ինչ դեպքով է տեղի ունեցել այդ վարակը: Միգուցե դա պատահել է կենցաղային պայմաններում: Միանգամից բժշկին եք դատում արդեն»:
Դիտարկմանը, թե երեխայի ծնողների մոտ վարակի առկայության հավանականությունը հերքվել է, Արսեն Թորոսյանը դրական պատասխանեց՝ ծնողները ՄԻԱՎ վարակակիր չեն: