կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 21:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2016-ին՝ նավթի գնի անկման ֆոնին Ադրբեջանը ժողովրդի ուշադրությունը շեղելու համար գնաց պատերազմի, այսօր ՀՀ-ն այս ամենին չի հակազդում, փոխարենն ականատես ենք կեղծ օրակարգով քարոզարշավի. Արթուր Խաչատրյան

Նավթի գինն ընկնում է, դրան զուգահեռ նաև ռուբլին է արժեզրկվում, պղինձի գինը ևս նվազում է, մինչդեռ, օրինակ, 2019 թ.-ին Հայաստանից արտահանվող պղնձի քանակը 32%-ով աճել է. Այս ամենի տնտեսական հետևանքների, Հայաստանի վարած քաղաքականության և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանից արտահանումները շատ կենտրոնացված են, մեծամասամբ գնում են դեպի ռուսական շուկա, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի է էկզոտգեն շոկերի նկատմամբ: Տնտեսագետի պնդմամբ՝ Հայաստանում կարող է կրկնվել 2009 թ.-ի պատկերը, երբ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե ճգնաժամը շրջանցել է Հայաստանը:

«Այդ ելույթն աչքիս առաջ է, երբ նա ասում էր՝ եթե մենք կարողանանք ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել, ապա Հայաստանը սրանից շահումով դուրս կգա, որովհետև փողը, որը դուրս կգա այլ շուկաներից, կգա Հայաստան, բայց ՀՀ-ն  ունեցավ ամենամեծ անկումն ապրած տնտեսություններից մեկը: Երբ այս իշխանությունները խոսում են տնտեսական հեղափոխության մասին, մենք ասում ենք, որ տնտեսական հեղափոխություն կլիներ, եթե տեղի ունենար տնտեսության կառուցվածքի փոփոխություն, ինչը չունենք: Հույսը դրել ենք հանքանյութի, կոնյակի վրա, և այլ բան չենք արտադրում»,-ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ այժմ էլ մեր կառավարությունը նույն կերպ չի՞ առաջնորդվում, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը՝ հաշվի առնելով, որ վարչապետը արձակուրդ է վերցրել և «Այո»-ի քարոզարշավն է առաջնորդում, տնտեսագետը պատասխանեց, թե դա տարակուսելի է, քանի որ այս պայմաններում պետք է խորհել, հասկանալ՝ ինչով է Հայաստանը դիմագրավելու այս տնտեսական և քաղաքական ճգնաժամին:

Մանրամասները՝ սկզբնաղյուր կայքում: