Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք ունենք Հիդրոքսիկ քլորոքլին, որով այս պահին բուժում ենք կորոնավիրուսով հիվանդ ծանր դեպքերին, ինչպես նաև ՄԻԱՎ-ի բուժման համար նախատեսված երկու դեղերի կոմբինացիա կա, որը ևս կիրառում ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում։
«Մեր արտասահմանյան գործընկերների հետ կապի մեջ ենք, Քլորոքլին, Ազիթրոմիցին դեղամիջոցները տրվում են ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին, որ վիճակը կարգավորվի»,-ասաց նա։
Նախարարը նաև վստահեցրեց, որ Հայաստանը չունի կորոնավիրուսի տեստերի պակաս․ մինչ օրս 1440 տեստ է արվել։
Մարզերը տեստեր չեն կարող ունենալ․ ըստ նախարարի միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կարող է ունենալ տեստեր և դրանք կիրառվում են կենտրոնացված։
Նախարարությունը մտադիր է պատրաստել կորոնավիրուսի տարածվածության քարտեզ․ այս պահին դեպքերն ամենաշատը Երևանում, Արմավիրում, Արարատում և Կոտայքում են, իսկ Վայոց Ձորում և Գեղարքունիքում դեռ չունենք։
Էրեբունու և Չարենցավանի արտադրամասերից մի քանի հարյուր անձ մեկուսացրել են՝ էրենբունուց 140, Չարենցավանից՝ 200 հոգի․ համաճարակաբանական հետաքննությունը շարունակվում է։
Վարակված զինծառայողների վիճակի մասին տեղեկատվությունը հանրայնացնելը Արսեն Թորոսյանը համարեց ՊՆ լիազորությունը, իսկ երեխաներին, ասաց, մեկուսացնում են ծնողների հետ հյուրանոցներում։ Բուժքրոջ վիճակը լավ է, բայց ունենք նաև բշժկի և շտապ-օգնության վարորդի վարակման դեպքեր, որոնց մեկուսացրել են։
Հղիների վրա ազդեցության մասով, նախարարն ասաց, որ մինչ օրս վատ վերջաբանով դեպքեր իրեն հայտնի չեն, վարակն ազդում է հենց հղիի թոքերի վրա, իսկ պտղի վրա ազդեցության մասին վաղ է խոսել։ Ըստ նախարարի վաղ է խոսել նաև ուշացած հետևաննքների մասին․ բուժված քաղաքացիները հետագայում հնարավոր է թոքերի հետ պրոբլեմներ ունենան, բայց այս ժամանակաշրջանում, ասաց, բուժված քաղաքացիների մոտ ուշացած հետևանք դեռ չի նկատվում։
Նախարարությունը կանխատեսում չունի՝ երբ հետևում կհայտնվի հիվանդացության պիկը, բայց ասում է՝ բարենպաստ աճի տեմպ է նկատվում՝ վարակն աճում է փոքր թվերով։ Շարժումների սահմանափակումները, ըստ նրա, կնպաստեն, որ այդ թվերի աճը զսպվի և աղետալի պիկեր չունենանք։
Մանրամասն՝ տեսանյութում․